Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակիցներին ցուցադրել է իր աշխատասենյակը: Այցը վարչապետին կատարվել է կառավարության ղեկավարի պաշտոնում նրա հաստատման 2-րդ տարվա կապակցությամբ:
«Լսել ենք, որ հայերը Ձեզ նվիրել են iPhone-ի իրենց նմանօրինակը»: Մեդվեդևը արձագանքել է. «Այո, նրանք ինձ նվիրել են «արմֆոն» և «արմփադ»: Սակայն դրանք այս կաբինետում չեն»: