Սկանդալային դերասանուհի Լինդսեյ Լոհանը կարող է հայտնվել բանտում ոստիկաններին կեղծ վկայություններ տալու պատճառով:
Այս տարվա հունիսին դերասանուհին Լոս Անջելեսում նկարահանումների գնալիս` ճանապարհին ավտովթարի էր ենթարկվել՝ նրա ավտոմեքենան բախվել էր բեռնատարի:
Լոհանը պնդում էր, որ բախման ժամանակ մեքենայի ղեկին եղել է ոչ թե ինքը, այլ իր ուղեկիցը, սակայն բազմաթիվ ականատեսներ հակառակն են պնդում:
Վթարի ժամանակ Լոհանն ու նրա ուղեկիցը լուրջ վնասվածքներ չեն ստացել, սակայն նրանց ամեն դեպքում տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ ոստիկանները հարցաքննել էին վերջիններիս:
Ինչպես գրում է TMZ պորտալը, դերասանուհին, չսպասելով իր փաստաբանի ժամանմանը, ոստիկանությանն ասել էր, որ մեքենայի ղեկին ինքը չի եղել:
Ներկայում ականատեսների վկայությունները շրջվել են Լոհանի դեմ, ու նա պետք է պատասխան տա ստելու համար:









































