Ճաղատացումը, աչքերի կողքերին ճարպային շերտերը վկայում են սրտանոթային հիվանդությունների սպառնալիքի մասին: Նման եզրակացության են եկել դանիացի գիտնականները,- հաղորդում է The Daily Mail-ը:
Կաթվածի ամենամեծ սպառնալիքի առջև կանգնած են ճաղատացող մարդիկ: Վարկածներից մեկը. դրանում մեղավոր է տեստոստերոնի բարձր մակարդակը, որը բերում է մազերի թափվելուն և միաժամանակ սրտի խնդիրներ է առաջացնում:
Իրենց ենթադրությունները գիտնականները կատարել են 35 տարվա ընթացքում ուսումնասիրելով 40 և ավելի տարիքի ավելի քան 10 հազ. մարդու:
Գիտնականները նաև պարզել են, որ կաթվածի և սրտանոթային հիվանդությունների սպառնալիքը մեծանում է ծերացման հետ զուգահեռ: Ամենաշատ վտանգի առջև կանգնած էին նրանք, ովքեր 70 տարեկան և ավելի էին:








































