Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոի մշտական անդամ Սի Ցզինպինը նշանակվել է ՉԿԿ 18-րդ համագումարի գլխավոր քարտուղար,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Նման որոշում է կայացվել համագումարի նախապատրաստական նիստում: Դրանով, ինչպես ենթադրում են դիտորդները, վերջնականապես հաստատվել է, որ համագումարի արդյունքում Սի Ցզինպինը կնշանակվի ՉԿԿ գլխավոր քարտուղար: Նա նաև զբաղեցնում է Չինաստանի փոխղեկավարի պաշտոնը:
ՉԿԿ 18-րդ համագումարի բացումը տեղի է ունենալու հինգշաբթի:








































