Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ երեկ գրանցված հնչեղ ձերբակալությունները չեն խաթարի վրացական բանակի մարտունակությունը.
«Այսօր առավոտյան ես հանդիպեցի զինված ուժերի հրամանատարության հետ: Կարող եմ ասել, որ բանակը շարունակում է գործել իր սովորական ռեժիմով՝ ապահովելով երկրի անվտանգությունը»: Ալասանիան, սակայն, հրաժարվել է մեկնաբանել այդ ձերբակալությունները: Նա միայն հայտարարել է, որ հետաքննությունը կասի իր խոսքը:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում ձերբակալվել են պաշտպանության ու ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան, միացյալ շտաբի պետ Գեորգի Կալանդաձեն և բրիգադի հրամանատար Զազա Շամատավան:








































