Ազգային ժողովում այսօր փակ գաղտնի քվեարկությամբ կընտրվի Կենտրոնական բանկի նոր նախագահը: Նշենք, որ այդ պաշտոնին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացվել է ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածությունը: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ քվեարկությունը կկազմակերպվի ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ՝ ժամը 13: 30 – 14: 00:
Ավետիսյանը կրկին հիշեցրեց քվեարկության կարգը. քվեաթերթիկում ընդգրկված է մեկ թեկնածու, քվեաթերթի վրա նշված է «կողմ» և «դեմ», նրան, ովքեր կողմ են, «դեմ»-ը ջնջում են, և հակառակը:








































