Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտնել է, որ օգնության մի մասը, որն Ուկրաինային հատկացրել են ՆԱՏՕ-ի անդամ երկրները, արդեն գտնվում է Ուկրաինայի սահմանին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Սաղավարտներ, զրահաբաճկոններ, գիշերը տեսնելու համար նախատեսված սարքեր, բժշկական օգնություն ցուցաբերելու նյութեր և ՆԱՏՕ-ի այլ սարքավորումներ գտնվում են Ուկրաինայի սահմանին, իսկ ուկրաինական բանակի կողմից դրանք ստանալը մի քանի օրվա հարց է»,- հայտնել է Պարուբին: