Վենեսուելայի Թաչիրա նահանգի ոստիկանությունն առգրավել է ավելին քան 2.5 տոննա մարիխուանա,- հաղորդում է BBC-ին:
Թմրանյութը պահվել է կոնտեյների մեջ, որը, ոստիկանների կարծիքով, Վենեսուելա է բերվել հարևան Կոլումբիայից: Գործողության ընթացքում ձերբակալվել է Վենեսուելայի մեկ քաղաքացի:
Ինչպես հայտնել են վենեսուելացի ոստիկանները, իրենք սերտորեն համագործակցում են իրենց կոլումբիացի գործընկերների հետ՝ թմրավաճառների ցանցը բացահայտելու համար:
Վենեսուելան կարևոր տարանցիկ կետ է համարվում կոլումիբացի նարկոդիլերների համար:









































