Sunday, 14 06 2026
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ

Վերնիսաժի դեպքի մասին նոր մանրամասներ է պատմել ականատեսը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Դեպքի պահին Վերնիսաժի հարևանությամբ իր փոքրիկի հետ զբոսնող մեր զրուցակիցը պատմել է հետևյալը. «Մոսկվայում ապրող, աշխատող երկու «ջանավար» տղաներ, որոնք կարծես մեր շենքում տուն ունեն, սակայն ավտոն կանգնեցնելու տեղ չկար, կանգնեցրին այնտեղ, որտեղից բացվում է մյուս ավտոմեքենաների’ կայանատեղիից դուրս գալու մուտքը, շենքի ախրաննիկն ասաց՝ մի կանգնեցրեք, մարդիկ պետք է դուրս գան, իրենք ասին՝ թող սպասեն, բարձրացան վերև. մոտ կես ժամ չկային:

Այդ ժամանակ Յուվեցի Կարոյի փեսան (որի մյուս եղբայրն էլ Սերվիզի Անդոյի` Անդրանիկ Մանուկյանի փեսան է) ուզում էր դուրս գալ շենքի կայանատեղիից, մոտ կես ժամից «ջանավարները» լիֆտից վերջապես դուրս եկան, ախրաննիկն ասաց՝ տեսեք, ես ձեզ ասում էի, էս մարդիկ կես ժամ է՝ ձեզ են սպասում: «Բա պտի սպասեն»,- ասին: Էն Յուվեցու փեսան էլ, թե՛ փոխարեն ներողություն խնդրեք, էդ ի՞նչ եք ասում: Ու սկսվեց վիճաբանությունը: «Ջանավար» տղերքը բացել էին մեքենայի դուռը և վերջինիս կնոջ ու երեխայի ներկայությամբ փորձում էին Յուվեցու փեսայի ոտքից քաշելով՝ մեքենայից հանել. այ, էդ ժամանակ էլ Յուվեցու փեսան սկսեց կրակել՝ վիրավորելով անմեղ մարդկանց»: Ըստ ոստիկանության հաղորդագրության’ անօրինական ատրճանակից: Մեր տեղեկություններով, դեպքի ողջ ընթացքը տեսանկարահանվել է շենքի անվտանգության համակարգի կողմից, և նկարահանվածը գտնվում է ոստիկանությունում: Կհրապարակայնացվի՞ այն առաջիկայում, ինչպես եղավ Սուրիկ Խաչատրյանի դեպքում, մեր աղբյուրները չգիտեին: Մեր տեղեկություններով, Մանուկյան Անդոն Ուկրաինայից «վռազ» եկել է Հայաստան’ հարցերը կարգավորելու, ինչը բավական դժվար է. անօրինական զենքի պատճառով ինքնապաշտպանություն որակել պատահածը հեշտ չէ:

Ի դեպ, Գոռ Առաքելյանի (Յուվեցու փեսան) հայրը ոստիկանության նախկին երկարամյա աշխատող է, ինչը կարող է ազդեցություն ունենալ նախաքննության ընթացքի վրա:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում