Աշխարհում գրանցվել է 4 վիրուսների միաժամանակյա բռնկում, որոնք առաջացնում են ծանր հիվանդություններ: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը՝ Ժնևում բացելով առողջապահության համաշխարհային 67-րդ նստաշրջանը:
Դրանք են՝ մերձավորարևելյան կորոնավիրուսը (դեպքերի մեծ մասը գրանցվել է Սաուդյան Արաբիայում), Էբոլա տենդը՝ Գվինեայում, և թռչնագրիպի տարատեսակները՝ H5N1 և H7N9:
«Մոլորակի վրա մարդկանց փոփոխվող կենսակերպը մանրէների փոփոխվող աշխարհին տալիս է զարգացման նոր հնարավորություններ»,- ասել է կազմակերպության ղեկավարը:







































