«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը ակնհայտորեն դժվարություններ ունի նիստերը վարելու հարցում։ Նա շփոթում է հերթականությունները, քվեարկությունները խառնում է գրանցման հետ, չի պահպանում պրոցեդուրաները։
Տարօրինակն այն է, որ այս իրավիճակը լրջորեն զվարճացնում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին։ Սահակյանի ամեն սխալի վրա Շարմազանովը քթի տակ խնդմնդում է,ընդ որում՝ դա անում է խորհրդարանի մյուս հանրապետական պատգամավորներին ի տես։ Շարմազանովը թերեւս հույս ունի, որ Գալուստ Գրիգորիչը երկար չի ձգի նախագահությունում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` PAN Photo-ի







































