Աշխարհի ամենածեր կատուն 24-ամյա Փոփին բնակվում է անգլիական Բորնմուտ քաղաքում: The Daily Mail-ը հաշվել է, որ մարդկային կյանքի վերածելով կարելի է ասել, որ կատուն այժմ 114 տարեկան է: Այս կատուն գրանցվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում: Ռեկորդակրի տիտղոսը նրան անցել է Կանզասում բնակվող Փինքի կատվից, որն անցած տարի մահացել է 23 տարեկան հասակում, ասվում է Գրքում, որի տվյալներն էլ մեջբերում է lenta.ru-ն:
Փոփին ծնվել է 1990թ. փետրվարին և բնակվում է մի ըտանիքում, որտեղ բացի նրանից էլի չորս կատուներ, երկու ճագարներ և գերմանամուկ կա: Կատվի տիրոջ կարծիքով, նրա սիրելիի երկարակեցության գաղտնիքը ճիշտ սնունդն ու շատ վարժություններն են:
Նա ավելացրել է, որ չնայած կուրությանն ու խլությանը, Փոփին բավականին աշխույժ է, սակայն նշել է, որ կատվի առողջությունը վերջին տարիներին զգալիորեն վատացել է: «Մենք գիտենք, որ վերջը մոտ է»,- ասել է Ջեկին՝ ավելացնելով, որ կատվին արդեն մի քանի ագամ հրաժեշտ է տվել, սակայն Փոփին ապացուցել է, որ կատուներն ինը կյանք ունեն:
Պատմության մեջ ամենածեր կատուն 38 տարի ապրած Քրիմ-Փաֆն էր:











































