Նախօրեին արևմտյան ԶԼՄ-ները գրել էին այն մասին, որ Քեմերոն Դիասն ու Good Charlotte խմբի անդամ Բենջի Մեդենը սկսել են հանդիպել, իսկ արդեն այսօր համացանցում հայտնվել են նորաթուխ զույգի առաջին համատեղ լուսանկարները, գրում է Spletnik.ru-ն:
Պապարացիներին հաջողվել է զույգի մի քանի լուսանկարներ անել այն պահին, երբ նրանք լքել են ֆիթնես կենտրոնը: Հարկ է նշել, որ վերջին ժամանակներում 41-ամյա Դիասին առաջին անգամը չէ, որ միասին են նկատում: Սակայն, համացանցում միայն հիմա են հայտնվել նրանց միասնական լուսանկարները:
Դրանից բացի, դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը. «Քեմերոնը սիրում է վատ տղաներին: Սակայն, բանը նրանումն է, որ Բենջին շատ լավն է»:
ԶԼՄ-ների տվյալներով, հայտնիների սիրավեպը մեկ ամիս առաջ է սկսվել: Սիրահարներին ծանոթացրել է Նիկոլ Ռիչին, նրա ամուսինը՝ Ջոել Մեդենը Բենջիի եղբայրն է:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Դիասը լուրջ հարաբերություններ է ունեցել երեք տարի առաջ, երբ հանդիպում էր բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ:










































