Անգլիայի նորաձև ակումբներից մեկում, որտեղ 1901 թվականին ստեղծվել է թենիսի համար նախատեսված առաջին սեղանը, անցկացվել է «մերկ» մրցաշար: Դրան մասնակցել են մարդիկ, ովքեր մրցույթի ժամանակ եղել են լիովին մերկ:
Ինչպես հաղորդում է Mirror-ը, առաջնությունն ավելի շատ ունեցել է ցուցադրական, քան մարզական նշանակություն, քանի որ մասնակիցները եղել են ոչ թե պրոֆեսիոնալներ, այլ մոդելներ: Ի դեպ, սեղանների վրա, որտեղ կայացել են հանդիպումները, ժամանակին անցկացվել են նաև 2012 թվականի Օլիմպիական խաղերի մրցավեճեր:
Ակումբն այցելուներին առաջարկել է նաև շքեղ կերակրացանկ` սեղանի թենիսի մրցաշարը դարձնելով ավելի հետաքրքիր մասնակիցների համար, որոնց շարքում են եղել նաև հայտնի անձինք, ինչպիսիք են Գվինետ Պելտրոուն, Ջենիֆեր Լոուրենսը և Պիպա Միդլթոնը:














































