ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն այս խորհրդարանի աշխատանքներում նկատելի պասիվ է և դրանք յուրօրինակ կերպով է «բոյկոտում»: Վերջինս Աժ նիստը սկսվելուն պես գրանցվում է, լավագույն դեպքում մասնակցում քվեարկության, որից հետո շատ արագ լքում է ԱԺ դահլիճը: Ըստ «Ժողովուրդ»-ի` տեսակետ կա, որ Նիկոյանը 6 ամիս Աժ նախագահ աշխատելուց հետո իր պատվից ցածր է համարում պատգամավոր աշխատել:
«Դուք առաջին մասով ճիշտ էիք, որ դահլիճում միայն քվեարկությանն եմ մասնակցում, սակայն ԱԺ մնացած աշխատանքներին հետևում եմ իմ սենյակից»,-«Ժոդովուրդ»-ի հետ զրույցում իր պասիվությունն այսպես պարզաբանեց Նիկոյանը: Հարցին, թե իրեն ինչն է խանգարում մինչև վերջ մնալ դահլիճում և հետևել աշխատանքներին, պատգամավորը հավաստիացրեց, որ հաջորդ քառօրյայից հետո բարձրացրած հարցը լուծված կլինի. «Այո´, ճիշտ եք, պետք է ավելի երկար մնալ և փորձել բոլոր հարցերի քննարկումներին մասնակցել»:








































