Monday, 22 06 2026
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին

Չինաստանի կառավարությունը խրախուսում է չինացի գործարարներին Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար

Հարավային Կովկասի 3 երկրները կարևոր նշանակություն ունեն Չինաստանի համար և լավ հարաբերություններ ունեն Չինաստանի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսօր ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունը:

«Մետաքսի ճանապարհը պատմականորեն Հայաստանով է անցել, և Հայաստանը եղել է այդ ճանապարհի կարևոր կետերից մեկը»,- ասաց Թիան Չանչունը՝ հավելելով, որ Չինաստանի ղեկավարը կոնցեպցիա է առաջարկել՝ ստեղծելու համար մետաքսի մեծ ճանապարհի նոր տնտեսական միջանցք, որի մեջ նշանակալի դեր ունեն նաև Հարավային Կովկասի երկրները:

«Մենք հույս ունենք այս երեք երկրների հետ, հատկապես՝ Հայաստանի հետ, խորացնել առավել սերտ հարաբերություններ և ստեղծել կամուրջ մետաքսի ճանապարհի համար: Մետաքսի մեծ ճանապարհի ստեղծման գլխավոր խնդիրն է՝ ամրապնդել հաղորդակցության, ճանապարհների շինարարության և այլ ոլորտներում հարաբերությունները: Մետաքսի ճանապարհի և Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությունները համընկնում են: Կառուցման ընթացքում գտնվող հյուսիս-հարավ ավտոմայրուղին ևս կարևոր նշանակություն ունի մետաքսի ճանապարհի համար»,- ասաց Թիան Չանչունը՝ հավելելով, որ Չինաստանի կառավարությունը խրախուսում է չինացի գործարարներին՝ Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Չինաստանը ԼՂ հարցի կարգավորման գործընթացն ու ինչ դեր կարող է ունենալ այդտեղ, Թիան Չանչունը նշեց, որ իրենք խրախուսում են խնդրի խաղաղ կարգավորումը: «Մենք ցավում ենք, որ նման կոնֆլիկտ է եղել: Չինաստանի կառավարությունը միշտ խրախուսել է խաղաղ ճանապարհով նման խնդիրների կարգավորումը: Հույս ունենք, որ բոլոր կողմերը բանակցությունների միջոցով կլուծեն այդ հարցը: Բարձր ենք գնահատում միջազգային կազմակերպությունների ջանքերը, որոնք շատ բան են ներդրել խաղաղ կարգավորման գործում»,- ասաց Թիան Չանչունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում