Կիրակի հրապարակված պաշտոնական տվյալներով՝ 5 տարի առաջ մահացած Մայքլ Ջեքսոնի նոր՝ Xscape ձայնասկավառակը, որը թողարկվել է անցյալ շաբաթ, գլխավորել է Մեծ Բրիտանիայի չարտերը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Հետմահու ալբոմում ներառված են ավելի վաղ չթողարկված միանգամից 8 թրեքներ:
Օրիգինալ ձայնագրությունները երգիչը կատարել էր 1983-1999թթ.: Դրանց հավելյալ փայլ էին հաղորդել այնպիսի հայտնի պրոդյուսերներ, ինչպիսիք են Թիմբալենդը, Ռոդնի Ջերկինսը, նորվեգական Stargate դուետը:
Ջեքսոնի մահից հետո արդեն լույս են տեսել նրա Michael (2010) և Immortal (2011) ալբոմները, ինչպես նաև նախկինում չթողարկված ձայնագրությունները:









































