Google-ը գնել է Quest Visual ընկերությունը, որը հայտնի է World Lens հավելվածով: Ծրագիրը թույլ է տալիս թարգմանել տեքստը, որին «նայում է» սմարթֆոնի տեսախցիկը, օրինակ՝ օտար լեզուներով գրված նշանները կամ մենյուները: Առաջադեմ տեխնոլոգիան ուժեղացնում է Google Translate-ը:
Ըստ երևույթին, Google-ը ձեռք է բերել հավելվածը Glass ակնոցներում կիրառման համար: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Word Lens-ի հիմնական առանձնահատկությունը աշխատանի արագության մեջ է:
Google-ը պատրաստվում է ներառել գործառույթը Google Translate-ում: Quest Visual-ի նախկին աշխատակիցները լիարժեք կազմով կմիանան Google-ի թարգմանչի վրա աշխատանքին:







































