YouTube-ը (պատկանում է Google-ին) պայմանավորվածության է հասել Twitch խաղային վիդեոհոսքային հարթակի գնման շուրջ: Այս մասին հայտնում է Variety պարբերականը:
Համաձայն օպերացիային մոտ աղբյուրների՝ գործարքի արժեքը կգերազանցի 1 մլրդ դոլարը: Համաձայնագրի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս:
YouTube-ի ու Twitch-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանում տեղեկությունը:
Ընկերության տվյալներով՝ ծառայությունից ամսական օգտվում է մոտ 45 մլն մարդ:










































