«Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հանդիպել է «Չինական ազգային նավթագազային կորպորացիայի» ղեկավարի հետ: Հանդիպումը կայացել է Պուտինի՝ Չինաստան այցի նախաշեմին: Այդ այցի ժամանակ սպասվում է գազի մատակարարման խոշորագույն պայմանագրի ստորագրում:
Ինչպես հայտնում է Interfax-ը՝ հղում անելով «Գազպրոմի» մամլո ծառայությանը, բանակցությունները Չժոու Ցզինպինի հետ անցել են Պեկինում:
«Գազպրոմն» ու CNPC-ն քննարկում են «Արևելյան երթուղով» 38 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման 30-ամյա պայմանագիրը:
Չինաստան գազամատակարարման ճյուղավորումը կկառուցվի Բլագովեշենսկում:
Մինչ օրս կողմերը չեն կարողացել պայմանավորվածության գալ գնի շուրջ, սակայն Եվրոպայի հետ հարաբերությունների սրման ֆոնին ռուսական ընկերությունը կարող է զիջումների գնալ՝ կարծում են փորձագետները:
Բանակցություններից մանրամասներ չեն հաղորդվում: Կկնքվի պայմանագիրը, թե ոչ՝ հայտնի կդառնա մայիսի 21-ին:









































