Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որն այժմ հանդես է գալիս Լոնդոնի Ամփոփիչ մրցաշարում, իր աջակցությունն է հայտնել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին, որը չի մասնակցում մրցաշարին ծնկի վնասվածքի պատճառով:
«Նադալի բացակայությամբ մրցաշարը բավական հեշտ է թվում, սակայն անհերքելի է, որ Նադալը մեծ չեմպիոն է, ու նրա բացը կզգացվի Լոնդոնի Ամփոփիչ մրցաշարում: Նա այս տարի հաղթող դարձավ «Մեծ սաղավարտ»-ում: Կցանկանայի, որ Նադալն այստեղ լիներ»,- բրիտանական մամուլի փոխանցմամբ՝ ասել է Ֆեդերերը:








































