Քիչ առաջ ավարտվեց Հռոմի գերմրցաշարի կանանց առաջնության եզրափակիչը, որտեղ աշխարհի 1-ին ռակետ Սերենա Ուիլյամսը մրցում էր իտալուհի Սառա Էրանիի դեմ:
Սերենա Ուիլյամսը ևս մեկ անգամ ցույց տվեց իր բարձր կարգը՝ տանելով դյուրին հաղթանակ՝ 6:3, 6:0 հաշվով:
Նշենք, որ ամերիկացի թենիսիստուհին երկրորդ տարին անընդմեջ է ճանաչվում Հռոմի գերմրցաշարի հաղթող:
Եզրափակիչ դիմակայության լավագույն դրվագների տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.





































