Համարվում էր, որ փոխառուի բարեհամբույր կեցվածքը կախված է նրա բնավորության գծերից: ԱՄՆ որոշ ընկերություններում հարցազրույցի ժամանակ խնդրում են ցույց տալ վարկային պատմությունը: Ղեկավարները համարում են, որ վատ վարկային պատմությունը ցույց է տալիս աշխատակցի անպատասխանատվությունը և գողություն անելու հակումը:
Բայց Տեխասի համալսարանի հետազոտողները հաստատել են, որ դա այդպես չէ: Նրանք հոգեբանական թեստ են անցկացրել 30-40 տարեկան մարդկանց շրջանում և ուսումնասիրել են նրանց վարկային պատմությունը: Վերջիններս ոչ մի կապ չեն տեսել վատ վարկային պատմության և գողանալու ցանկության միջև: Դրա փոխարեն նրանք ավելի հետաքրքիր բան են պարզել: Պարզվել է, որ վատ վարկառուները սովորաբար հավասարակշռված ու բարեհամբույր մարդիկ են: Իսկ կոպտության ու տաքարյունության հակված մարդիկ հաճախ ավելի արագ են մարում պարտքերը: Գիտնականները համարում են, որ մարդկանց բարի ու փափուկ բնավորությունը ստիպում է նրանց համաձայնել բանկային աշխատակիցների ոչ ձեռնտու առաջարկներին, և նրանք ամաչում են բոլոր մանրամասների մասին տեղեկանալ:










































