Բիրմայի մաքսանենգ թմրավաճառը և նրա ավազակախմբի երեք անդամներ Չինաստանում դատապարտվել են մահապատժի` 13 չինացի նավաստիների սպանության մեղադրանքով, որը տեղի էր ունեցել անցած տարի Մեկոնգ քաղաքում՝ Թաիլանդի և Բիրմայի սահմանի վրա` հաղորդում է BBC-ն:
Չինական երկու բեռնատար նավերի վրա հարձակումը տեղի էր ունեցել, այսպես կոչված, «ոսկե եռանկյուն» շրջանում՝ Ասիայի հարավարևելյան մասում:
Ավելի ուշ Թաիլանդի ոստիկանությունը հայտնաբերում է առևանգված նավերը, որոնք մաքսանենգները օգտագործել էին թմրանյութ տեղափոխելու նպատակով: Նավերում հայտնաբերվել էին 3,22 միլիոն դոլարի մետամֆետամին տեսակի դեղահաբեր:











































