Շաբաթ օրվա դրությամբ Վիետնամից ավելի քան 3 հազար քաղաքացիներ տահանվել են Չինաստան՝ կապված երկրում հակաչինական անկարգությունների հետ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարության հայտարարությանը:
Չինաստանի կառավարությունն արդեն կազմակերպել է չարտերային չվերթ և Վիետնամ ուղարկել հատուկ նավ՝ իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար, որոնցից 16-ի վիճակը ծայրահեղ է՝ ասել են գերատեսչությունում:
Կիրակի օրը Չինաստանի տրանսպորտի նախարարությունը կարգադրել է ևս 5 նավ ուղարկել՝ չինացիներին տարհանելու համար:







































