Ոստիկանությունը հայտարարել է Կալիֆոռնիայի Սան Դիեգո շրջանում անտառային հրդեհների գործով մեկ կասկածյալի ձերբակալության մասին: Այս մասին հաղորդում է USA Today-ը:
57-ամյա Ալբերտո Սերատոյին մեղադրում են հրդեհին մասնակցություն ունենալու մեջ, որը տեղի է ունեցել Օուշենսայդի արվարձանում: Հրդեհը պատել է 42 հա տարածք: Մեղադրյալը հերքում է իր մեղքը:
Սան Դիեգոյի դատախազության մամլո քարտուղար Տանյա Սիերայի խոսքերով՝ վկաները տեսել են, թե ինչպես է Սերատոն չոր ճյուղեր դրել արդեն վառվող տերևների վրա: Մյուս հրդեհների հետ մեղադրյալը կապ չունի:
Լեյտենանտ Սեան Մարշանդն, իր հերթին, կարծում է, որ Սերատոն «կրակի վրա յուղ է լցրել, սակայն հրդեհողը նա չի եղել: Դժբախտաբար, հրդեհողներին մենք չենք բռնել»:








































