Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմ չկա: Այս մասին է վկայում Foreign Policy ամսագրում տպագրված «Դա, այնուամենայնիվ, սառը պատերազմ չէ» հոդվածը:
«Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը դադարեցրել է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մի շարք ծրագրեր` սպառնալով միջոցներ ձեռնարկել Մոսկվային միջազգային ասպարեզում մեկուսացնելու ուղղությամբ, նախկին հակառակորդ գերտերությունները միասին աշխատելու հնարավորություններ գտնում են»,- ասվում է հոդվածում:
Նախագահներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի վարչակազմերը համագործակցում են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ, որը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առջև դրված, թերևս, ամենակարևոր հարցն է:









































