Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Անհատի և պետության ողբերգության կոնտրաստը

Հայաստանում հեռուստաընկերությունները ռեպորտաժ էին ցուցադրում Հայաստանի արմռեսլինգի առաջնության մասին, որը, բնականաբար, անցկացվում էր այդ մարզաձևի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Ծառուկյանն էլ ներկա էր մրցումներին և, ինչպես երևում էր կադրերից, իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում: Նա, այսպես ասած, «ապրում» էր մարզիկների հետ, երբ նրանք մրցում էին Ծառուկյանի աչքի առաջ, նույնիսկ խորհուրդներ էր տալիս նրանց:

Հենց նույն օրը, երբ ցուցադրվում էր այդ ռեպորտաժը ԲՀԿ նախագահի կյանքից, տեղի էր ունեցել ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստը, որի մասին, սակայն, ոչ մի հեռուստառեպորտաժ չցուցադրվեց, ոչ ոք չպատմեց, ցույց չտվեց, թե այդ նիստում իրեն ինչպես է պահել Գագիկ Ծառուկյանը, ինչով է «ապրել» նա այդ նիստում:

Այս կոնտրաստը բավական հետաքրքիր է և բացահայտում է երևույթի ուշագրավ հոգեբանական շերտերը: Գագիկ Ծառուկյանին արմռեսլինգի առաջնությանը ցուցադրում են, որովհետև դա նրա իմիջն է, նրա կերպարը, կերպը, այդտեղ նա ներդաշնակ է բնությանն ու կյանքին։ Իսկ ԲՀԿ խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը իր ափսեի մեջ չէ, նա չգիտի ինչպես պահել իրեն քաղաքականության մեջ, չգիտի ինչ անել նախագահական ընտրություններին ընդառաջ, երբ հայտնվել է իրադարձությունների կենտրոնում, երբ նրա համար մրցում են Հայաստանի 21-ամյա անկախության ընթացքում եղած բոլոր երեք նախագահները, երբ նրանով, նրա հանդեպ սպասումով ապրում է գրեթե ամբողջ մամուլն ու փորձագիտական հանրությունը, երբ նրան վերագրվում է ազգի փրկչի կերպարը, կերպը:

Քաղաքականությունը ԲՀԿ նախագահի բանը չէ, դրա համար էլ այդտեղ ցույց տալու բան նա չունի: Նրանը արմռեսլինգն է: Եվ այն, ինչ ցուցադրում են արմռեսլինգի առաջնությունում, Գագիկ Ծառուկյանի ազատությունն է: Նա վայելում էր իր ազատությունը: Այստեղ անհատի ողբերգության կոնտրաստն է: Ծառուկյանին հանել են իր ջրից և ստիպում են լողալ մի տեղ, որը նրա համար ընդամենը եղեգնուտ է: Ծառուկյանն իր ծանրությամբ կոտրում է եղեգներն ու առաջ շարժվում, բայց այդ շարժի ընթացքում նա ինքն ուժասպառ է լինում և ընդամենը իրենով ճանապարհ բացում հետևից եկողների համար:

Ընդ որում, նաև ինքը չի որոշում, թե ով է իր հետևից գալիս: Գնալու է այն նախագահը, որը կհաղթի Ծառուկյանի համար երեք նախագահների մենամարտում: Իսկ սա արդեն ոչ միայն անհատի, այլ նաև պետության, հասարակության, ժամանակի ողբերգությունն է, երբ մարդուն կտրում են արմռեսլինգից և ստիպում են ազգը փրկել, մի ամբողջ ազգի ուզում են կախ տալ Գագիկ Ծառուկյանի բազկից:

Ուրեմն, ինչ աստիճանի դեգրադացիա է տեղի ունեցել անկախության երկու տասնամյակի ընթացքում, ինչ աստիճանի սնանկ է անկախ Հայաստանի քաղաքական դաշտը, որ գիտակցված ձևով մարդուն կտրում են իր միջավայրից և, ըստ էության, դնելով բոլորովին խորթ միջավայրի մեջ՝ ստիպում են նրան դառնալ սնանկության և անբարո բարքերի «խորհրդանիշն» ու «զոհը» միաժամանակ՝ փաստացի չթողնելով ոչ մի այլ ելք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում