Այսօր Վրաստանի Դարյալի լեռնանցքում, Գվելեթի գյուղի մոտ սողանքի լեռնային զանգվածի տակ են հայտնվել դեպի ռուս-վրացական սահման ուղևորվող ավտոմեքենաներ և տարանցիկ թրայլերներ: Այս մասին գրում է Interfax-ը` վկայակոչելով Վրաստանի էներգետիկայի նախարարությանը:
Նշվում է, որ այժմ ընթանում են փրկարարական աշխատանքներ, որոնց մասնակցում են նաև ուղղաթիռներ:
«Նախևառաջ, անհրաժեշտ է ազատել Թերեքի հունը և մաքրել ճանապարհը: Միայն դրանից հետո հնարավոր կլինի գնահատել վթարի ծավալը»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ աղետի գոտուց արդեն 250 մարդ է տարհանվել:








































