2014թ. հունվարից մինչև ապրիլ Վրաստանից Ռուսաստան ավելի քան 13,3 միլիոն շիշ գինի է արտահանվել, որը երկրից գինու արտահանման ամբողջ ծավալի 70%-ն է կազմում: Այս մասին Վրաստանի Գինու ազգային գործակալությանը մեջբերելով՝ գրում է ITAR-TASS-ը:
Գործակալության տվյալներով՝ ընդամենը չորս ամսում Վրաստանից ավելի քան 18,9 միլիոն շիշ գինի է արտահանվել, որը 180%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Վրացական գինու արտահանման երկրների առաջին հնգյակում են ՌԴ-ն, Ուկրաինան, Ղազախստանը, Լեհաստանը և Լատվիան: Հունվարից ապրիլ ժամանակահատվածում արտահանված վրացական գինին համարժեք է 62 միլիոն 173 հազար դոլարի:







































