Ինչպես հայտնի է, մինչև Աֆրիկայի տարածքում հնագույն Homo ցեղի ներկայացուցիչների ի հայտ գալը և այլ մայրցամաքներում նրանց տարածումը անցել են տասնյակ հազարավոր տարիներ: Պալեոլիթի կամ հնագույն քարի դարաշրջանում մարդկությունը ներկայացվել է իրարից բաժանված սակավաթիվ ցեղերով, որոնք կիրառում էին պրիմիտիվ աշխատանքային գործիքներ և դեռ գրել չգիտեին:
Հնագույն աշխարհի մասին պատմում են հանածոները և նյութական մշակույթի առարկաները:
ԱՄՆ-ից և Չինաստանից միավորված գիտնականների թիմը ուսումնասիրել է տարբեր ռասաների և տարիքի 36 տղամարդու Y-хромосомы քրոմոսոմները և հայտնաբերել է, որ գրեթե 40-50 հազ. տարի առաջ տեղի է ունեցել ուժեղ ժողովրդագրական պայթյուն:
«Աֆրիկայից մարդկանց արտագաղթը 60 հազ. տարի առաջ պատմության մեջ ընդունվում է որպես աննախադեպ երևույթ, որը ուղեկցվել է մարդկանց թվի մեծացմամբ: Իսկ ահա մենք հայտնաբերել ենք, որ 40-50 հազ. տարի առաջ տեղի է ունեցել ավելի մեծ դեմոգրաֆիական պայթյուն»,- պատմում է արևմտաչինական բժշկական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Վեյ Վեյը:
«Մենք կարծում ենք, որ երկրորդ ժողովրդագրական պայթյունը կարող էր պայմանավորված լինել մարդու՝ նոր միջավայրի հետ հարմարվելով»,- բացատրել է Սենգերայի համալսարանի դոկտոր Քասիմ Այուբը։







































