Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօրվանից սկսած՝ Իրանում 65 տոկոսով աճել է ավիատոմսերի գինը: Այս մասին հայտարարել է Իրանի ավիաընկերությունների նախագահ Սեյեդ Աբդուլ Ռեզա Մուսավին:
Վերջինիս խոսքերով՝ ավիատոմսերի գների բարձրացումը նախաձեռնել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի բարձրագույն խորհուրդը: Գների բարձրացումը կապված է ավիաընկերությունների արժութային ծախսերը չապահովելու հետ.
«Անհրաժեշտ էր 100 տոկոսով ավելացնել տոմսերի գները, սակայն Քաղաքացիական ավիացիայի բարձրագույն խորհուրդը թույլ տվեց դրանք ավելացնել միայն 65 տոկոսով: Ավիաընկերություններն ընդհանուր առմամբ արժութային համարժեքության ծախսերի մեծացման պատճառով խոշոր վնասներ են կրել»:









































