Համաշխարհային հրեական կոնգրեսի փոխնախագահ Շարլոթ Քնոբլոխը պատրաստվում է կասեցնել Գերմանիայում օրերս լույս տեսնող Mein Kampf («Իմ պայքարը») գրքի հրատարակումը,- հաղորդում է Die Welt-ը:
Նման որոշում Քնոբլոխը ընդունել է Բավարիայի վարչապետ Հորսթ Զեխոֆերի հետ Երուսաղեմ մեկնելուց հետո, որտեղ նրանց անընդհատ հարցեր են ուղղել Հիտլերի գլխավոր գաղափարախոսական գրքի վերահրատարակման մասին: Գերմանական կողմի նման մտադրությունը, ինչպես պարզվել է, անըմբռնելիություն և դժգոհություն է առաջացնում կազմակերպության մեջ, որը ներկայացնում է ֆաշիզմի զոհերին: Քնոբլոխը մտադիր է պարզել բոլոր իրավական նորմերը գիրքը արգելելու համար:
Քնոբլոխը դեմ չէ գրքի միայն մի մասի հրատարակմանը, քանի որ դա պատմական և լեզվաբանական տեսանկյունից թույլատրելի է:











































