«Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերի ռեժիսոր Ջեյս Քեմերոնը հանդես կգա որպես պրոդյուսեր փաստագրական ֆիլմում, որը կպատմի մարդկանց կյանքի վրա բնական աղետների ազդեցության մասին,- հաղորդում է The Wrap-ի կայքը:
«Վտանգավոր կյանքի տարիներ» (“The Years of Living Dangerously”) անունը կրող ֆիլմի հերոսներ են լինելու երաշտից, փոթորիկներից, ջրհեղեղներից տուժած մարդիկ: Ֆիմի ստեղծողները մտադիր են ուսումնասիրել այս մարդկանց ճակատագրերի և Երկրի կլիմայի գլոբալ փոփոխությունների միջև եղած կապը:
Չի նշվել, թե երբ է կայանալու ֆիլմի պրեմիերան: Հայտնի է, որ այն բաղկացած է լինելու ութ սերիայից և ցուցադրվելու է Showtime հեռուստաալիքով:









































