Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհի ամենահզոր հիդրոտուրբինը` հաղորդում է China Daily-ն:
Էներգաբլոկը ունի 800 մեգավատ հզորություն: Այն դարձել է առաջին էլեկտրակայանը, որը կառուցված է Ցզինշա գետի վրա (Սիչուան նահանգ):
Էլեկտրակայանը բաղկացած կլինի այդպիսի 8 էներգաբլոկներից, որոնք կկառուցվեն հաջորդաբար: Մյուս էներգաբլոկը ներկայում անցնում է փորձարկումների շրջան:
Այս կայանը հզորությամբ ու էլեկտրաէներգիայի արտադրությամբ կդառնա երրորդ կայանը՝ զիջելով միայն Յանցզիի «Երեք կիրճ» հիդրոէլեկտրակայանին:
Ակնկալվում է, որ այն տարեկան կարտադրի 30.8 մլրդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա:
Էլեկտրակայանի շինարարությունը սկսվել է 2006թ. վերջին:









































