Բջջային սարքերի համար նախատեսված Instagram-ը կունենա վեբ տարբերակ: Ինչպես հաղորդվել է նոյեմբերի 5-ին, այն կգործարկվի մոտակա մի քանի օրերին:
Instagram-ի հավելվածի օգտահաշիվները կտեղափոխվեն instagram.com կայք: Բացի այդ՝ հիմա այնտեղ հնարավոր կլինի օգտատերերին հավելել իր ընկերների մեջ գնահատել նրանց լուսանկարներն ու նրանց like տալ:
Կայքում անհրաժեշտ օգտահաշիվը գտնելու համար կայքում հարկավոր է հավաքել instagram.com/օգտատիրջ անունը:
Ի սկզբանե Instagram-ը, որը ներկայացվել է 2010թ. աշնանը, թողարկվել էր միան IPhone, iPad ու iPod touch սարքերի համար:
2012թ. ապրիլին գործարկվեց Android հավելվածի համար նոր վարկածը:
Facebook ընկերության պնդմամբ, որը Instagram-ի սեփականատերն է, ֆոտոհավելվածից օգտվողների թիվը հասնում է 100 մլն մարդու:








































