Լոս Անջելեսի և Նյու Յորքի մարզասրահներն իրենց այցելուներին առաջարկում են քաղաքական ուղղվածությամբ մարզումների նոր դասընթացներ,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Ծրագրի հեղինակների կարծիքով՝ հաճախորդները մարզասրահներում կկարողանան պարապել «Բարաք Օբամայի կամ Միթ Ռոմնիի ոճով»:
Օբամայի նման կազմվածք ունենալու համար ցանկացողները պետք է վճարեն 85-115 դոլար: Ծրագիրն իր մեջ ներառում է ուժեղ կամքի մարզում, վարժություններ բասկետբոլի հրապարակում, վազք և այլն: Իսկ կանայք կարող են անցնել պիլատեսի դասընթաց, որի ավարտից հետո, ինչպես պնդում են մարզիչները, նրանք կունենան Միշել Օբամայի նման գեղեցիկ ձեռքեր:
Մասնագետների խոսքերով՝ Միթ Ռոմնիի նման կազմվածք ձեռք բերելու համար անհրաժեշտ է զբաղվել մարտարվեստով, բռնցքամարտով: Միթ Ռոմնիի կողմնակիցներին խորհուրդ է տրվում հաճախել նաև յոգայի և մեդիտացիայի պարապմունքների:
Մասնագետները նշել են, որ Լոս Անջելեսի մարզասրահի այցելուների մեծ մասն ընտրել է «Օբամայի» դասընթացը, իսկ Նյու Յորքի մարզիկների նախասիրություններն այդքան էլ միանշանակ չեն. «Միթ Ռոմնիի» ծրագրին գրանցվել է մոտ 48% մարդ:











































