«Մեծ քսանյակի» երկրներն ընդունում են հիմնական միջոցառումները, որոնք ԵՄ-ն ձեռնարկել է ֆինանսական կայունության ապահովման համար, ինչպես նաև բանկային հսկողության միասնական համակարգի ստեղծման քայլերը, ասված է G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հրապարակած կոմյունիկեում:
Բանկային հսկողության միասնական համակարգի ստեղծման որոշումն ուժի մեջ կմտնի 2013-ին:
Հանդիպման մասնակիցներն առաջընթաց են արձանագրել G20-ի` Լոս Կաբոսում տեղի ունեցած գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման հարցում: Խոսքը տնտեսաական աճի և զբաղվածության մակարդակի բարձրացման մասին է:
Կոմյունիկեում նշված է, որ անհրաժեշտ է շարունակել կատարել ԵՄ-ի նախաձեռնած փոփոխությունները:
Տեքստի համաձայն` հանդիպման ընթացքում ԱՄՆ-ը պարտավորվել է խուսափել պետական ծախսերի կտրուկ կրճատումից:










































