Ռեստորանի մակարդակը գնահատելու միջոցները` միշլենյան աստղերը և այլ չափանիշներ, հաճախ սուբյեկտիվ են։ Դրանք շեշտը դնում են ոչ միայն կերակուրների, այլ նաև դիզայնի, մթնոլորտի և այլ գործոնների վրա: Ամենահայտնի 400 շեֆ-խոհարարները, այդ թվում՝ Խեստոն Բլյումենտալը, Ռենե Ռեդզեպին և Դևիդ Չանգը, որոշել են ուղղել այդ սխալը և կազմել են ռեստորանների վարկանշային աղյուսակ` ելնելով բացառապես նրանցում առաջարկվող կերակրատեսակների որակից և համից:
Նրանք մշակել են Where Chefs Eat («Որտե՞ղ են ճաշում շեֆ-խոհարարները») վերնագրով 704 էջանոց ծավալուն ուղեցույց, որում տեղեկատվություն կա Եվրոպայում, Ասիայում և ԱՄՆ-ում 2300 հաստատությունների մասին:
Ուղեցույցը լույս կտեսնի 2013 թ.:







































