Ուկրաինայի նոր նախագահը կընտրվի հինգ տարի ժամկետով։ Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկիե նովոստի»-ն` վկայակոչելով Ուկրաինայի սահմանադրական դատարանում իր աղբյուրին։
«ՍԴ-ն արդեն որոշում է կայացրել այդ գործով։ Որոշված է, որ հաջորդ նախագահը աշխատելու է հինգ տարի»,- հայտնել է աղբյուրը։ Նրա խոսքերով՝ այդ որոշման մանրամասները կհրապարակվեն մայիսի 16-ին։
Ուկրաինայի նախագահի ընտրությունները Գերագույն ռադան նշանակել է 2014-ի մայիսի 25-ին։