Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Եթե մի վարորդ հետիոտնին վրաերթի ենթարկի, մեքենայի վրա փակցված լինի դեմ եմ պիտակը, չի՞ կարելի պատժել. Արմեն Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ շարունակվելու՞ են արդյոք կուտակային պահումները ուսումնական հաստատություններում: Ի պատասխան՝ Աշոտյանը նշեց. «Այս քննարկումը քանի՞ օր է տևում արդեն, երեք օր է՝ ԱԺ-ում քննարկվում է կուտակայինի նոր փաթեթը, օրենքը կմտնի ուժի մեջ, կլինեն նոր մոտեցումներ, ի՞նչ եք ուզում մեզնից, դուք եք այստեղ ամբողջ օրը, դուք պետք է ասեք: Այսօր օրենքը երկրորդ ընթերցմամբ քվեարկվել է, ուղարկվելու է նախագահի վավերացմանը, ապա մտնելու է ուժի մեջ»: Նա նշեց, որ ԿԳ նախարարությունը գլխադասային չէ և իրականացնում է գլխադասային հանձնաժողովի կողմից ներկայացված, Կառավարության կողմից հաստատված քաղաքականություն:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչ կերպ է դասավորվելու ՀՊՃՀ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության մաս կազմող հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանի «ճակատագիրը» (հիշեցնենք, վերջինիս աշխատանքից հեռացրել էին կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումներ փոխանցելուց ձեռնպահ մնալու դիմումի պատճառով): «Ուզում եք՝ երեսուն հատ ձու առեք՝ մեկ ա, մեջը մազ չկա: Երեկ ճարտարագիտական համալսարանը մեկնաբանել է հայտարարությունն ու ավելացնելու բան չունեմ. ներբուհական խնդիր է, հետո բուհի հայտարարությունը շատ սպառիչ էր, ու ես ուրախ եմ, որ խմբակցությունները անմիջական կապի մեջ են, պատրաստ են ցանկացած նամակ ընթերցել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Վերոնիկան չի ազատվել իր «ըմբոստ» կեցվածքի համար. նրան առաջարկվել է այլ աշխատանք:

Նախարարի խոսքով՝ եթե որևէ մեկը դեմ է կուտակայինին, բայց զուգահեռ ինչ-որ այլ խնդիրներում իրեն փորձում է ոչ ճիշտ դրսևորել, ապա կուտակայինին դեմ լինելն այստեղ կապ չունի: «Եթե մի վարորդ հետիոտնին վրաերթի ենթարկի, բայց մեքենայի վրա փակցված լինի դեմ եմ պիտակը, ապա իրեն չի՞ կարելի պատժել. կարելի է, չէ՞»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՊՃՀ-ն, արձագանքելով aravot.am-ի հրապարակմանը, տեղեկացրել է, որ բաժնի աշխատանքի արդյունավետությունը վերջին ժամանակաշրջանում մեծ մասամբ չի բխել բաժնի կանոնադրությամբ սահմանված գործառույթներից ու պահանջներից, որպես ապացույց՝ նշվել է բուհի պաշտոնական կայքի անմխիթար վիճակը, ինչն էլ հենց հիմք է հանդիսացել կառուցվածքային փոփոխություն կատարելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում