Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական ճգնաժամի հետևանքով սրվել են Անկարայի ու Դամասկոսի միջև հարաբերությունները, ինչն իր բացասական կնիքն է թողել նաև մերձավորարևելյան այդ երկիր թուրքական արտահանման ծավալի վրա:
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին թուրքական արտահանումը Սիրիա կազմել է ընդամենը 395 միլիոն դոլար, ինչի պատճառով Սիրիան թուրքական արտադրանք ներկրող երկրների ցուցակում հայտնվել է 49-րդ հորիզոնականում:
Միևնույն ժամանակ 2010 թվականին թուրքական արտահանումը Սիրիա կազմել է 1,854,742,000 դոլար: Այդ տարի Սիրիան թուրքական արտադրանք ներկրող երկրների թվում 19-րդն էր: Մինչդեռ անցյալ տարի, երբ սկսվեց սիրիական ճգնաժամը, թուրքական արտահանումն այդ երկիր նվազեց մինչև 1,591,736.000 դոլարի, և Սիրիան թուրքական արտադրանք ներկրողների թվում նահանջեց միանգամից 10 հորիզոնականով՝ զբաղեցնելով 29-րդ տեղը:
Թուրք-սիրիական հարաբերությունների սրումն իր բացասական կնիքն է թողել ոչ միայն արտահանման, այլև՝ զբոսաշրջային փաթեթների վրա:









































