Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում այսօր առնվազն 5 պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն: Պայթունների հետևանքով զոհվել է առնվազն 2, վիրավորվել 1 մարդ: Նախարարությունից նշել են, որ գործի են դրվել ինքնաշեն պայթուցիկ սարքեր:
Բահրեյնի պաշտոնական լրատվական գործակալությունը պաթյունները որակում է որպես ահաբեկչույուն:
Երկրի ԱԳՆ-ն ներկայացուցիչը խորհուրդ է տվել քաղաքացիններին ձեռք չտալ կասկածելի օբյեկտներին, իսկ այդպիսիք հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղյակ պահել իրավապահներին:
Նման տիպի ակցիաներ թագավորությունում հաճախակի են տեղի ունենում անցյալ տարվա փետրվարից, երբ Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունների ֆոնին Բահրեյնում սկսվեցին շիաների հակակառավարական ելույթներ: Նրանք պահանջում էին ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել, նոր աշխատատեղեր ստեղծել և իրենց համար սուննիներին հավասար իրավունքներ ապահովել:











































