Thursday, 04 06 2026
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
Արժանապատիվ կյանքը շքեղություն չէ․ Պետությունը պետք է կանգնի քաղաքացու կողքին
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
Արժանապատիվ կյանքը պետության պարտքն է. Բարեկեցիկ պետությունը սկսվում է պաշտպանված քաղաքացուց
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Սարգսյանը կընտրի Աբրահամյանի փոխարեն

Հովիկ Աբրահամյանը խոստովանեց, որ Ռոբերտ Քոչարյանի հետ պատահաբար եղել է նույն օդանավում, ինչի մասին մենք տեղեկացրել էինք վերջերս:

ԱԺ նախագահի հավաստիացմամբ, ինքը Քոչարյանի հետ ոչ մի քաղաքական զրույց չի ունեցել, այլ տարբեր բաների մասին են խոսել: Ամենայն հավանականությամբ, Հովիկ Աբրահամյանն ու Քոչարյանը խոսել են իրենց բիզնեսների մասին, որոնք այսօր իսկապես վտանգի տակ են: Այստեղ, իհարկե, առանց քաղաքականության հնարավոր չէ, սակայն հենց բիզնեսներն են խնդիրը, որ Աբրահամյանը հայտարարում է զրո քաղաքականության մասին:

Բանն այն է, որ հակառակ պարագայում նա կարող է խնդիրներ ունենալ Սերժ Սարգսյանի հետ, որը, անկասկած, շատ մեծ դժվարությամբ կհավատա, որ ԱԺ նախագահը պատահաբար է Ռոբերտ Քոչարյանի հետ հայտնվել միևնույն օդանավի մեջ: Եթե, իհարկե, Սերժ Սարգսյանն ընդհանրապես հավատա դրան: Իսկ այն, որ այս առումով խնդիրներ առաջացել են՝ վկայում են Հովիկ Աբրահամյանի խոստովանությունն ու հավաստիացումները, որ քաղաքական ոչինչ չի եղել, և որ նույնիսկ իրենց տեղերը կողք-կողքի չեն եղել, այլ պարզապես պատգամավոր Արտակ Զաքարյանն է Ռոբերտ Քոչարյանին, հարգանքից ելնելով, տեղ տվել Հովիկ Աբրահամյանի կողքին:

Սակայն հետաքրքիր է մեկ այլ տարբերակ: Իսկ կարո՞ղ էր արդյոք Ռոբերտ Քոչարյանը ԱԺ նախագահին գցել ծուղակը: Այսինքն՝ կարո՞ղ էր արդյոք Ռոբերտ Քոչարյանը լավատեղյակ լինել, որ այդ օդանավով հետ է վերադառնում Հովիկ Աբրահամյանը, և միանգամայն միտումնավոր կերպով ինքն էլ վերադառնար հենց այդ չվերթով՝ Աբրահամյանի հետ միևնույն օդանավում հայտնվելու և, ըստ էության, նրա համար Սերժ Սարգսյանի մոտ խնդիրներ առաջացնելու նպատակով: Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը Հովիկ Աբրահամյանից պահանջում է նախագահական ընտրություններում բացահայտորեն աշխատել իր համար կամ, այսպես ասած, ԲՀԿ-ի համար: Եվ չի էլ բացառվում նաև, որ Հովիկ Աբրահամյանը իսկապես սրանում ռիսկեր է տեսնում և դիմադրում է նման զարգացումներին, ինչով էլ պայմանավորված են նրա հայտարարություններն այն մասին, որ ինքը շատ կուզենար, որպեսզի Գագիկ Ծառուկյանը սատարեր Սերժ Սարգսյանին:

Հովիկ Աբրահամյանն այստեղ Լեոպոլդ կատվի մարտավարությունն է որդեգրել` «տղաներ, եկեք ապրենք համերաշխ» տարբերակով: Սակայն, ինչպես երևում է, «տղաները» այդպիսի մտադրություն չունեն, և Աբրահամյանը ստիպված է լինելու ընտրություն կատարել նրանց միջև` Սերժ Սարգսյան կամ Ռոբերտ Քոչարյան: Համենայն դեպս, ԱԺ նախագահի համար գուցե ավելի լավ կլինի, հետագա բարդություններից խուսափելով, ճանապարհորդել ոտքով, տրանսպորտում Ռոբերտ Քոչարյանին պատահաբար չհանդիպելու համար, որովհետև ևս մեկ այդպիսի հանդիպում, և գուցե Հովիկ Աբրահամյանի փոխարեն արդեն ընտրությունը կատարի Սերժ Սարգսյանը: Թեև չի բացառվում նաև, որ այդ ընտրությունը Սերժ Սարգսյանն արդեն իսկ կատարել է:

Այստեղ հետաքրքրական է, թե ինչու այս անգամ էլ, նշանակվելով ՀՀԿ շտաբի պետ, Հովիկ Աբրահամյանը նախորդ նշանակման նման հրաժարական չի տալիս ԱԺ նախագահի պաշտոնից: Փորձ է արվել այս հանգամանքը բացատրել նրանով, թե նախորդում հրաժարական եղավ, որովհետև դրանք խորհրդարանական ընտրություններ էին, իսկ Աբրահամյանն էլ խորհրդարանի նախագահն էր: Սակայն իրականում այս բացատրությունները ավելի շատ զավեշտալի են դարձնում վիճակը, քան հիմնավորում այս անգամ հրաժարականի բացակայությունը։

Խնդիրն այն է, որ նախորդ ընտրություններում պարզապես Հովիկ Աբրահամյանի համար պարզ դարձավ, որ ինքն այլևս իշխանական հիերարխիայում անելիք չունի, այսինքն՝ ՀՀԿ շտաբի պետի պաշտոնն իր համար պարզապես մխիթարական մրցանակ է, և այս իսկ պատճառով Աբրահամյանը այլևս իմաստ չի տեսնում հրաժարականի մեջ, քանի որ պարզապես հայտնվում է անգործության վիճակում:

Նախորդ ընտրություններում Հովիկ Աբրահամյանը չկար որևէ դիրքում, քանի որ պարզապես բացակայեց նրա դիրքի` քրեական աշխարհի առանցքային դերակատարության հանգամանքը: Նախորդ ընտրություններում կեղծարար տեխնոլոգիաները հիմնվեցին առավելապես ոստիկանա-վարչական ռեսուրսի վրա, իսկ մնացյալ մասն էլ ապահովվեց քարոզչական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ: Արդյունքում, Աբրահամյանն ու իր քրեաօլիգարխիկ բազան մնացին ձեռնունայն և օգտվեցին ընդամենը այլ գործիքների աշխատանքից: Սերժ Սարգսյանը այդ սեգմենտին թույլ չէր տալիս բեմ բարձրանալ նույնիսկ նախընտրական հանդիպումների ժամանակ՝ ամբողջապես մեկուսացնելով նրանց: Սա, ըստ էության, Հովիկ Աբրահամյանի մեկուսացումն էր, որը հանդիսանում է տվյալ սեգմենտի համակարգողը: Եվ այս պայմաններում պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանն այլևս ոչ միայն չի մտածում հրաժարականի մասին, այլ նաև «ապաքաղաքական» զրույցներ է ունենում Ռոբերտ Քոչարյանի հետ՝ իր համար պատրաստվելով բոլորովին այլ ընտրությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում