«Լևանտե»-ի գլխավոր մարզիչ Խուան Իգնասիո Մարտինեսը «Սևիլյա»-ի դեմ խաղից հետո իսպանացի լրագրողներին հայտնել է, որ իր թիմի համար ամեն ինչ կարող էր ավելի վատ վերջանալ:
«Պետք է խոստովանեմ, որ թիմս կարող էր նաև պարտություն կրել: Ընթացիկ մրցաշրջանում «Սևիլյա»-ն այնպիսի խաղ է ցուցադրում, որ մրցակիցը ֆիզիկապես շարքից դուրս է գալիս:
Խոսքերս կարող են հաստատել «Սևիլյա»-ի` Մադրիդի «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի դեմ անցկացրած խաղերը: Այնպես որ նման թիմի հետ դիմակայության ժամանակ միշտ էլ կարող ես պարտվել: Ցանկանում եմ շնորհավորել «Սևիլյա»-ին` հաղթանակի կապակցությամբ»,- հայտարարել է Մարտինեսը:








































