Փորձագետները կարողացել են ապացուցել, որ կանոնավոր ֆիզիկական վարժությունները նպաստում են մարդու մոտ մտավոր ունակությունների նկատելի զարգացմանը:
Գիտնականների կարծիքով՝ չորս ամիս վարժանքներ անելուց հետո մարդու մոտ բարելավվում է մտավոր գործունեությունը: Մասնագետները հետաքննության արդյունքում եզրակացրել են, որ վարժանքների անցկացումից հետո մտավոր կարողությունները և արագ որոշում կայացնելու ունակությունը նկատելիորեն ակտիվանում են շնորհիվ գլխուղեղի թթվածնով հագենալուն:
Բացի դրանից, փորձարկվողների մոտ բարելավվել է ճանաչողական գործառույթը, բարձրացել է զգայունակությունն ինսուլինի նկատմամբ, ինչպես նաև նկատվել է ճարպային զանգվածի նվազեցում:
Այսպիսով կանադացի գիտնականները եզրակացրել են, որ ակտիվ ֆիզիկական վարժությունները զարգացնում են մտավոր կարողությունները։ Այս մասին ասվում է Heart and Stroke Foundation of Canada-ի հաղորդագրություններում:







































