Նյու Յորքի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել 50-ամյա Յոսելին Օրտեգային: Կինը, ով դայակ էր աշխատում Մարինա և Քևին Քրիմների ընտանիքում, մեղադրվում է նրանց երկու երեխաների՝ վեցամյա Լյուսիի և երկամյա Լեոյի սպանության մեջ։ Այս մասին տեղեկացնում է New York Times-ը:
Հոկտեմբերի 25-ին Մարինա Քրիմը իր երեք տարեկան դստեր՝ Նեսսիի հետ վերադարձել է տուն և իր երկու երեխաներին մահացած գտել: Նրանք դանակով ծակծկված են եղել: Տեսնելով Մարինային՝ Յոսելինը փորձել է կտրել իր կոկորդը: Նա հիվանդանոց է հասցվել ծայրահեղ ծանր վիճակում:
Յոսելինը Դոմինիկյան Հանրապետությունից է, և Քրիմների տանը աշխատելու համար նրան երաշխավորել են ընտանիքի ընկերները: Քրիմների մոտ նա երկու տարի է աշխատել: Այս պահին ոստիկանությունը տանտերերի և դայակի միջև որևէ խնդրի ծանոթ չէ:
Սակայն, Յոսելինի ազգականների խոսքերով, վերջին ժամանակներս նա ընկճված էր և նույնիսկ դիմել էր հոգեբանի օգնությանը: Հոգեկան խանգարման պատճառ կարող էին հանդիսանալ ֆինանսական խնդիրները: Հանցագործության պատճառների մասին առայժմ ոչինչ չի հայտնվում:








































