Վերլուծաբանները փորձում են կանխատեսել, թե ինչով կվերջանան նախագահական ընտրությունները: Reuters գործակալությունը հրապարկել է սեփական հարցման արդյունքները, որը նա անցկացրել է գլխավոր նահանգներում, որոնց ընտրողները դեռևս չեն կողմնորոշվել ընտրության հարցում:
Հարցումն անցկացվել է Օհայո, Ֆլորիդա, Վիրջինիա և Կոլորադո նահանգներում: Ահա և արդյունքները. Օհայոյում Օբամայի օգտին քվեարկելու է ընտրողների 46%-ը, իսկ Ռոմնիի համար` 45%-ը: Ֆլորիդայում երկուսն էլ ունեն 47% ձայն: Կոլորադոյում հանրապետականներն անցել են դեմոկրատներին: Միթ Ռոմնիի օգտին քվեարկելու է 47%-ը, իսկ Օբամայի օգտին՝ 45%-ը: Իսկ Վիրջինիայում ընդհակառակը` Օբաման մրցակցին անցնում է 3%-ով:









































