«Միլան»-ի անհաղթելիության ռեկորդն Իտալիայի Ա Սերիայում, եթե շրջանցվի, ապա ոչ մոտ ապագայում: «Յուվենթուս»-ը, որը 49 անընդմեջ խաղ պարտություն չէր կրել, Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում պարտվեց «Ինտեր»-ին 3:1 հաշվով:
Ռեկորդը պատկանում է «Միլան»-ին, որին հաջողվել է 58 անընդմեջ խաղ պարտություն չկրել: Դա տեղի է ունեցել 1991-1993 թվականներին:









































