Կուբայի իշխանությունները մինչ օրս չեն կարողանում վերականգնել մեծությամբ երկրորդ Սանտյագո-դե-Կուբա քաղաքի էլեկտրամատակարարումը, չնայած որ
«Սենդի» փոթորկից արդեն անցել է տասը օր:
Աղետի հարվածի արդյունքում ավերվել են հազարավոր բարձր լարվածության հենասյուներ, իսկ նրանց վերականգնման համար ջանում են ավելի քան 300 հատուկ թիմեր:
Ինչպես նախատեսվում է, դպրոցում աշխատանքը կվերականգնվի հաջորդ շաբաթ:
Փոթորկի հետևանքով Կուբայում մահացել է 11 մարդ, գրեթե 200հզ շենք է վնասվել: Հարևան Հայիթիում փոթորկի զոհ է դարձել ավելի քան 50 մարդ, մեծ վնաս է հասցվել գյուղատնտեսությանը:








































